Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Դ!ԵՄ ԵՄ». հաջորդ երթ-հանրահավաքը՝ մարտի 22-ին

«Դ!ԵՄ ԵՄ». հաջորդ երթ-հանրահավաքը՝ մարտի 22-ին
11.03.2014 | 23:10

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպում է իր հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում։
Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը։ Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ։ Այդ մասին ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։ Հավաք-երթի նպատակներն են. հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը, ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը՚։
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ